Սիրիայում «Եփրատի վահան» գործողությունը կավարտվի միայն Թուրքիայի սահմաններին անվտանգության լիակատար ապահովումից հետո՝ հայտարարել է փոխվարչապետ Վեյսել Քայնաքը։ Մեկնաբանելով հակաահաբեկչական գործողության ընթացքը, որն անցկացվում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման կողմից՝ Թուրքիայի ԶՈՒ-ի և միջազգային կոալիցիայի ուժերի աջակցությամբ՝ Քայնաքն ընդգծել է, որ Անկարան ստիպված է գնացել նման քայլի՝ ազգային անվտանգության ապահովման նպատակով։
Նրա խոսքով՝ թուրք-սիրիական սահմանի միջոցով երկար տարիներ ահաբեկիչները մտել են Թուրքիայի տարածք։ ««Եփրատի վահանը» կշարունակվի այնքան, մինչև Եփրատ գետի արևմտյան հատվածը մաքրվի ահաբեկչական տարրերից»,- ասել է նա՝ հավելելով, որ «Թուրքիան 15 օրում Սիրիայում արեց այն, ինչը չէր հաջողվում կոալիցիոն ուժերին վերջին 4 տարում»։